Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանվել են

Ջենիֆեր Լոպեսը 20 տարի անց կրկին նշանադրվել է Բեն Աֆլեքի հետ, այս մասին երգչուհին հայտնել է իր On The JLo կայքում, որտեղ նա սովորաբար երկրպագուների հետ կիսվում է իր անձնական կյանքի նորություններով։

Աֆլեքի և Լոպեսի նշանադրության մասին լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ պապարացիները լուսանկարել էին երգչուհուն դստեր հետ համատեղ գնումներ կատարելու ժամանակ. համացանցի օգտատերերն անմիջապես նկատել էին ադամանդե մատանին արտիստի մատնեմատին:

Լուրը տարածվելուց անմիջապես հետո Լոպեսը կարճ տեսաուղերձ է ձայնագրել երկրպագուներին՝ հրավիրելով նրանց այցելել իր անձնական պորտալը՝ խոստանալով կիսվել ինչ-որ «հետաքրքիր և հատուկ» բանով:

The JLo-ում հրապարակել է ևս մեկ տեսանյութ, որտեղ Լոպեսը հիանում է նույն մեծ կանաչ ադամանդե մատանով և ասում. «Դու կատարյալ ես»: Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրները Fox News-ին հայտնել են, որ տեսահոլովակը կարելի է համարել նշանադրության հայտարարություն։