The Weeknd-ը և Doja Cat-ը գլխավորում են Billboard Music Awards-ի անվանակարգերը

Արդեն երկրորդ տարին անընդմեջ երգիչ The Weeknd-ը Billboard Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունում առաջադրվում է ամենաշատ անվանակարգերում՝ հավակնելով 17 մրցանակի, նրան հաջորդում է Doja Cat-ը, ով առաջադրվել է 14 անվանակարգերում:

Եզրափակիչ հասած արտիստների անունները հայտարարվել են ուրբաթ օրը: Նրանք կպայքարեն 62 անվանակարգերում: Շոուն հեռարձակվելու է NBC-ով և Peacock-ով մայիսի 15-ին Լաս Վեգասից: