ԱՄՆ կինոակադեմիայի անդամը Ուիլ Սմիթից պահանջել է վերադարձնել «Օսկարը»

ԱՄՆ կինոակադեմիայի անդամ, ամերիկացի դերասան Հարի Լենիքսը հայտարարել է, որ իր գործընկեր Ուիլ Սմիթը պետք է վերադարձնի իր «Օսկարը». այս մասին նա գրել է Variety-ի իր սյունակում։

Արտիստի խոսքով՝ այս պահին միակ մարդը, ով կարող է վերականգնել այս կինոմրցանակի «լավ անունը», հենց ինքը՝ Սմիթն է։

«Նա պետք է գիտակցի իր կատարած հանցագործության ծանրությունը. մարտի 27-ին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ միլիոնավոր մարդկանց աչքի առաջ ապտակել Ռոքին ուղիղ եթերում»,- ասել է Լենիքսը:

Նրա կարծիքով՝ Սմիթը պետք է արագ հետ վերադարձնի իր արձանիկը Կինոարվեստի ամերիկյան ակադեմիա և հրապարակային հայտարարություն անի:

«Սմիթի դաժանությունը գցել է մրցանակաբաշխության հեղինակությունը: Դա ապացուցվեց, երբ «Օսկար»-ի ապշած ներկաները հոտնկայս ծափահարեցին նրան, ով հենց նոր հարձակում էր գործել նրանց աչքի առաջ»,- գրել է Լենիքսը։

«Արդարացված զղջումը կլինի միայն այն, որ Սմիթը կամավոր վերադարձնի իր լավագույն դերասան մրցանակը»,- ավելացրել է հոդվածագիրը:

Հիշեցնենք, որ դերասանը մարտի 27-ին բեմ է բարձրացել «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ և ապտակել հաղորդավար Քրիս Ռոքին: