Հայտնի երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է՝ ինչ պայմաններում է սիրելին՝ դերասան Բեն Աֆլեքը, առաջին նշանադրությունից 18 տարի անց կրկին ամուսնության առաջարկ արել աստղային գեղեցկուհուն:
Ինչպես նշում է elle.ru-ն, Լոպեսը պատմել է, որ Աֆլեքի մտադրությունների մասին գաղափար անգամ չի ունեցել: Նա պառկած է եղել վաննայում, երբ Աֆլեքը թակել է լոգասենյակի դուռն ու ներս մտել:
«Պատկերացնո՞ւմ եք՝ ես նրան ասում եմ, ներս արի, իմ սեր: Իսկ այդ ընթացքում միանգամայն մերկ պառկած եմ աշխարհի ամենալավ վայրում՝ փրփուրով վաննայում: Հանկարծ նա ծնկի է իջնում: Խոսելու ունակությունս կորցրի… Հետո նա հանեց մատանի՝ կանաչ ադամանդով՝ ամենագեղեցիկ և հազվագյուտ ու ասաց՝ կամուսնանա՞ս հետս»,-ասել է Լոպեսը՝ ևս մեկ անգամ ցույց տալով մատանին:
«Հասկանո՞ւմ եք, Բենը գիտի, որ կանաչն իմ սիրելի գույնն է: Դա ինձ հաջողություն, ուրախություն և երջանկություն է բերում: Ընդհանրապես կանաչն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Եվ այս փաստը շատ հուզիչ է. Բենը ցանկանում էր, որ մատանին առանձնահատուկ լինի: Եվ ես շատ երջանիկ եմ, ես նրան շատ եմ սիրում»,- հավելել է Լոպեսը։
Հիշեցնենք, որ զույգն արդեն նշանվել էր 2002 թվականին, սակայն բաժանվել էր 2004 թվականին թյուրիմացությունների և փոխադարձ մեղադրանքների պատճառով։ Եվ հիմա, 18 տարի անց, նրանք կրկին նշանադրված են: