Ինչ խոսք, Ուիլ Սմիթի ապտակն ընդմիշտ կմնա «Օսկար» մրցանակաբաշխության պատմության մեջ։ Ինչպես արդեն գրել էինք, մրցանակաբաշխության ժամանակ դերասանը հարվածել էր հայտնի կատակերգու Քրիս Ռոքին՝ կնոջ սանրվածքի մասին կատակի համար։
Այժմ Քրիսի կրտսեր եղբայրը ցանկանում է վրեժ լուծել Սմիթից։ Նախօրեին Քենի Ռոքը դերասանին հրավիրել է մենամարտի։ «Ես պետք է նրա հետ ռինգ դուրս գամ: Ես կոչնչացնեմ նրան»,- ասել է նա TMZ-ին տված հարցազրույցում:
Ինքը՝ Քրիս Ռոքը, ոչինչ չի պատրաստվում անել։ Վերջերս իր ելույթում նա հայտարարել է, որ նույնիսկ չի մեկնաբանի «Օսկար»-ի ժամանակ Ուիլի ապտակը, քանի դեռ իրեն չեն վճարել։
Հիշեցնենք, որ վերջերս Ամերիկյան կինոակադեմիան 10 տարով դադարեցրել է Սմիթի մասնակցությունն իրենց միջոցառումներին։ Դերասանն իրավունք չունի ներկա գտնվել «Օսկար»-ին։ Բայց, այնուամենայնիվ, նա կարող է առաջադրվել մրցանակի, չնայած սահմանափակումներին։