Ալ Պաչինոն հանդիպում է Միք Ջագերի նախկին ընկերուհու հետ (լուսանկար)

Դերասան Ալ Պաչինոն երբեք ամուսնացած չի եղել, բայց ունեցել է բազմաթիվ սիրավեպեր։ Նրա նախկին ընկերուհիներից էին Ջիլ Քլեյբերգը, Դայան Քիթոնը, Մարթա Քելլերը, Ջեն Քերանը, Մեյթալ Դոենը և շատ ուրիշներ։

Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ այժմ Ալ Պաչինոն հարաբերությունների մեջ է շատ գեղեցիկ թխահերի հետ։ Կինոյի լեգենդին տեսել են 28-ամյա կինոպրոդյուսեր Նուր Ալֆալլայի հետ ժամադրությանը:

Պապարացիները լուսանկարել են սիրահարներին, երբ նրանք դուրս են եկել Կալիֆոռնիայի ռեստորաններից մեկից։ Ալ Պաչինոն և նրա ուղեկիցը սև հագուստով էին, բայց դա նրանց չի օգնել թաքնվել պապարացիներից:

Ի դեպ, Նուր Ալֆալլայի համար սա հայտնի աստղի հետ առաջին սիրավեպը չէ։ 2017 թվականին նա հանդիպել է The Rolling Stones-ի վոկալիստ Միք Ջագերի հետ, իսկ մի քանի տարի անց նրան սկսել են նկատել դերասան Քլինթ Իսթվուդի հետ։