Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը սկանդալային հարցազրույցից հետո առաջին անգամ հանդիպել են թագուհի Էլիզաբեթին

Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, Օփրա Ուինֆրիին տված աղմկահարույց հարցազրույցից հետո առաջին անգամ հանդիպել են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հետ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է ITV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սասեքսի դքսուհու ներկայացուցչին։

Հաղորդվում է, որ զույգն այցելել է Վինձորում գտնվող թագավորական նստավայր, որտեղ հանդիպել է նաև արքայազն Չարլզի հետ։

Սա 2020 թվականի մարտին թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու որոշման մասին հայտարարելուց հետո արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջին համատեղ այցն է Մեծ Բրիտանիա։ Նշվում է, որ զույգը թագավորական նստավայր է այցելել Հաագայի ճանապարհին, որտեղ պատրաստվում է ներկա գտնվել հաշմանդամ դարձած ներկա և նախկին զինվորականների մասնակցությամբ մարզական միջոցառմանը։

Հիշեցնենք, որ Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցը եթեր էր դուրս եկել 2021 թվականի մարտի 7-ին։ Մեգան Մարքլը հայտնել էր, որ թագավորական ընտանիքի որոշ անդամներ մտահոգվում էին իրենց առաջնեկի՝ Արչիի մաշկի հավանական մգության համար, երբ նա դեռ հղի էր: