Ջաթին Թիմբերլեյքը իրեն կասկածելի է պահել Բրիթնի Սփիրսի հղիության մասին լուրը լսելուց հետո (տեսանյութ)

Օրեր առաջ երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտնեց այն մասին, որ նա և իր սիրելին՝ Սեմը, պատրաստվում են ծնողներ դառնալ։

Այս տեղեկություններից հետո պապարացիներն հետաքրքրված են եղել երգչուհու նախկին սիրելիի՝ Ջասթին Թիմբերլեյքի արձագանքով, ուստի նախօրեին լրագրողներից մեկը Ջասթինին նկարահանելիս հարցրել է,  թե ինչ կարծիքի է Բրիթնիի հղիության վերաբերյալ, ինչին ի պատասխան երգիչն իրեն շատ կասկածելի  է պահել։ Ջասթինը զայրացել է այդ հարցից, ձեռքով արել լուսանկարչին և առանց մկենաբանելու մուտք գործել համալիր։

Սա հետևորդներին թույլ է տվել կարծել, թե երգիչն ուրախ չէ Բրիթնիի համար, սակայն նրա մոտ ընկերը շտապել է մեկնաբանել նրա այս քայլը․

«Պարզապես Ջասթինն արդեն շարժվել է առաջ, նա ունի կին և երեխաներ, նրան տհաճ է, որ երբ Բրիթնիի մասին ինչ-որ նորություն է հայտնվում, բոլորը սկսում են նրան հարցեր տալ․ նա ցանկանում է, որ իրեն հանգիստ թողնեն»,- հայտնել է երգչի ընկերը։