Եղիսաբեթ II-ի նախկին շեֆ խոհարարն անվանել է թագուհու սիրելի կերակուրը

Եղիսաբեթ II թագուհու նախկին շեֆ-խոհարարն անվանել է թագուհու սիրելի կերակուրը: Այս մասին հայտնում է Daily Express-ը։

Դարեն Մակգրեդին Եղիսաբեթ II թագուհու անձնական խոհարարն էր 1982-1993 թվականներին։ Նա պատմել է, որ թագուհին սիրում է ֆրի՝ չորահացի մեջ թաթախված և ջեռոցում թխված ձկան ֆիլեով։ Խոհարարը թագուհու համար կարտոֆիլը կտրել է կատարելապես հավասար ուղղանկյունների, ինչպես «Ջենգա» խաղում։ Սակայն թագուհին միշտ ուտում էր ընդամենը վեց կտոր։ Մակգրեդին նշել է, որ թարթարի կամ սիսեռի խյուսի փոխարեն Եղիսաբեթ II-ը նախընտրել է թարխունի հոլանդեզ սոուսը, սակայն այն դժվար է պատրաստել և պարզապես  անհնար է գնել բրիտանական սովորական խանութներից։

Ձուկը և կարտոֆիլ ֆրին ավանդական բրիտանական ուտեստներ են, որոնք նաև հայտնի են որպես Fish and Chips: Շեֆ-խոհարարի խոսքով՝ Բուքինգհեմյան պալատի պաշտոնական ճաշացանկում այն ​​վերանվանվել է ֆրանսիական տարբերակով և կոչվել Cabillaud et Pommes Pont Neuf։