Ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունից հետո դեռ նոր, լուրջ հարաբերություններ չունի. ռոմանտիկ հանդիպումները մի քանի ամսից ավելի չեն տևում։ Շատերը կարծում էին՝ Ջուլյա Ֆոքսի հետ նրա սիրավեպե դեռ երկար կտևի և նրանք շատ հարմար զույգ կարող են դառնալ, բայց, ինչպես պարզվեց ավելի ուշ, Քանյեն բոլորովին հետաքրքրված չէր Ջուլյայով:
Ֆոքսից հետո Քանյեն սկսել է հանդիպել Քիմ Քարդաշյանի նմանակի՝ Չեյնի Ջոնսի հետ: Ոչ վաղ անցյալում նա Չեյնիին նույնիսկ ծանոթացրել է իր ընտանիքի հետ՝ տատիկի տարեդարձի առթիվ։ Շատերը նկատում են Չեյնիի խիստ նմանությունը Քիմ Քարդաշյանին և նույնիսկ մեղադրում նրան նախկին կնոջ ոճը միտումնավոր կրկնօրինակելու համար։
Սակայն այս հարաբերությունները նույնպես ավարտվեցին։
Նախօրեին ռեփերին նկատել են մեկ այլ աղջկա հետ ժամադրության ընթացքում։ Թե ով է առեղծվածային անծանոթուհին, դեռ հայտնի չէ: