«Ես ցանկանում էի ատել քեզ, բայց չկարողացա նույնիսկ դադարել սիրել»․ Ֆիլիպ Կիրկորովը՝ Ալլա Պուգաչովային

Էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովն ավելի քան 20 տարի առաջ բաժանվել է Ալլա Պուգաչովայից, սակայն մինչ այժմ միայն ամենաջերմ հիշողություններ է պահպանում պրիմադոննայի մասին։ Երգիչը «Կոմսոմոլսկայա պրավդա»ի հետ զրույցում պատմել է այդ հիշողությունների մասին։

Կիրկորովը նշել է, որ վերջին անգամ Պուգաչովային հանդիպել է երեք տարի առաջ։ Նա հայտնել է, որ իրենց ճանապարհները վաղուց են բաժանվել, սակայն դա իրեն չի խանգարում ջերմությամբ հիշել հարաբերությունները։

«Ես միշտ ճակատագրին «շնորհակալություն» կհայտնեմ, որ ինձ ինը հիասքանչ տարիներ է նվիրել այդ մեծն կնոջ հետ։ Ալլայի կողքին ես հսկակայան մասնագիտական փորձ ձեռք բերեցի։ Եվ ամենակարևորը, ես, իսկապես, սիրված էի։ Միայն մի բան կասեմ, և դրանով վերջ կդնենք իմ գեղեցիկ սիրո պատմության թեմային․ «Ես ցանկանում էի ատել քեզ, բայց չկարողացա նույնիսկ դադարել սիրել»»,- հայտարարել է 54-ամյա արտիստը։

Կիկրոկովը խոստովանել է․ որ իրենից երկար ժամանակ է պահանջվել՝ Պուգաչովայից բաժանվելուց հետո վերականգնվելու համար։ «Կյանքն ինձ այնպես էր տեղը դրել, որ հիմա արդեն շատ եմ վախենում սիրահարվածության զգացումից։ Դրանից հետո ամենասարսափելին գիտակցելն է, որ դու պետք չես մարդուն, որի կարիքն ունես։ Ես կյանքումս ապրել եմ այդ ցավոտ շրջանը»,- ասել է երգիչը։

Կիրկորովը նաև պաշտպանել է նախկին կնոջը. «Կան որոշ չկայացած արտիստներ, որոնք իրենց չստացված կարիերայի մեջ մեղադրում են Ալլա Պուգաչովային․ հասկանո՞ւմ եք, դու կարող ես լինել տգեղ, բայց մեծագույն արտիստ և քեզ մոտ ամեն բան կստացվի, սակայն երբ ոչ մեկն ես, ոչ մյուսը, անիմաստ է մեղադրել հաջողակ մարդուն քո անհաջողությունների մեջ»,- ասել է երգիչը և հիացմունքով մեջբերել Ալլայի խոսքերը. «Ոմանք մեղադրում են ինձ, իբրև թե իմ պատճառով չեն կարող կարիերա կառուցել, խորհորդ եմ տալիս` մինչ ինձ մեղադրելը նայել հայելու մեջ»:

Երգիչը նաև նշել է որ այս պահին ոչ մի կապ չունի Պուգաչովայի հետ և չի կարող ոչինչ հայտնել նրա անձնական կյանքի վերաբերյալ։