Հայտնի կոշկի դիզայներ Ամինա Մուադին ինստագրամյան գրառում է արել՝ անդրադառնալով երեկ լրատվամիջոցներում և սոցկայքերում տարածված լուրերին առ այն, որ իր հետ ռեփեր A$AP Rocky-ի դավաճանության պատճառով Ռիհանան լքել է սիրելիին:
Տեղեկությունը տարածվել է այն բանից հետո, երբ նման գրառում է արել նորաձևության ոլորտի բլոգեր Լուիս Պիսանոն: Ըստ նրա՝ Ռիհանան առաջնեկի լույս աշխարհ գալուց մի քանի շաբաթ առաջ բաժանվել է ընկերոջից. բաժանման պատճառը եղել է A$AP Rocky-ի դավաճանությունը հայտնի դիզայներ Ամինա Մուադիի հետ:
Մուադին նշել է, որ որպես կանոն չի մեկնաբանում կեղծ լուրերը, սակայն այս դեպքում չի կարող լռել: Դիզայների խոսքով՝ դա միանգամայն սուտ է: