Աստղագուշակ ապրիլի 19-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համբերությամբ զինվեք. այն այսօր պետք է գալու շրջապատողների հետ շփումներում: Հատկապես բարդ կլինի նոր ծանոթների հետ: Նրանք չգիտես ինչու կփորձեն ձեր մեջ թերություններ գտնել, իսկ լրիվ ակնհայտ արժանիքներին ուշադրություն չեն դարձնի: Հասկանալու համար, թե ինչ հրաշալի մարդ եք դուք և ինչ հաճելի է ձեզ հետ գործ ունենալը, ժամանակ է պետք լինելու:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի գործերի վրա կենտրոնանալը, նույնիսկ շատ բարդ գործից գլուխ հանելու շանս կլինի: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Լավ է սկսեք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերից. դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Ավելի դժվար կլինի միապաղաղ առաջադրանքների հետ, քանի որ դրանք ձեզ չափազանց ձանձրալի կթվան, արագ կշեղվեք: Բայց լուրջ խնդիրներից ամեն դեպքում կհաջողվի խուսափել:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանդիպումների համար: Կարևոր չէ՝ դրանք կապված կլինեն աշխատանքի, թե անձնական հարաբերությունների հետ. դուք բոլոր դեպքերում չեք հիասթափվի: Երեկոն հաճելի լուրեր է խոստանում հին ծանոթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չափազանց վստահող մի եղեք: Առողջ քննադատությունը ձեզ չի խանգարի: Մարդիկ, որոնց վրա նախկինում ամեն հարցում հենվում էիք, այսօր կարող են հուսախաբ անել: Ստուգեք ստացված ցանկացած տեղեկատվություն, քանի որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել:

Գործնական շփումները զգուշություն ու նրբանկատություն են պահանջելու: Լավագույն օրը չի լինի դժգոհություններ հայտնելու և հարաբերություններ պարզելու համար: Այսօր ձեր կոպտությունը կարող է ամեն ինչ փչացնել: Անձնական հարաբերություններում նման խնդիրներ չեն առաջանա, մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, նույնիսկ նրանց, ում հետ առաջ շատ էիք վիճում: Հավանական են հաճելի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ հին ընկերների հետ: Չեն բացառվում անսպասելի առաջարկները, որոնք ձեզ անտարբեր չեն թողնի: Դուք չեք զղջա, եթե առանց երկար մտածելու դրանց համաձայնությամբ պատասխանեք:

Օրը հարմար կլինի աշխատանքի համար: Բարդ գործերն ու առաջադրանքները ձեզ չեն վախեցնի: Դրանցից գլուխ հանելուն կօգնեն փորձն ու գիտելիքները, որոնք ավելի վաղ եք հասցրել ձեռք բերել: Կհաջողվի խուսափել սխալներից, արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Զբաղվեք բարդ ու կարևոր գործերով: Այսօր հազիվ թե ինչ-որ մեկը դրանցից ձեզանից լավ գլուխ հանի: Կհաջողվի լուծել շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Չի բացառվում՝ պիտանի տեղեկատվություն ստանաք: Այն կօգնի վերամշակել ծրագրերը, որոշել, թե ինչի վրա եք առաջին հերթին կենտրոնանալու, իսկ ինչն եք հետաձգելու:

Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելն ու ընկերանալը: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Պատրաստ եղեք արագ գործել: Այսօր շատ բան պիտի հասցնեք, ընդ որում՝ պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, իսկ դա մեծ ժամանակ կխլի: Բայց դուք ձեր ջանքերի արդյունքներից գոհ կմնաք, այդ իսկ պատճառով կյանքից էլ չեք բողոքի:

Օրը հարմար կլինի ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է: Այսօր ստացած գիտելիքները ձեզ մոտ ժամանակներս պետք կգան: Երեկոն հաճելի հանդիպումներ ու ծանոթություններ է խոստանում, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը դրամական մուտքեր ու հաջող գործարքներ է խոստանում: Կոմերցիոն գործունեության մեջ հաջողության կարող են հասնել նույնիսկ այն Կշեռքները, որոնք նախկինում երբևէ դրանով չեն զբաղվել: Բիզնեսի հետ կապված անսովոր գաղափարներ կունենաք: Դրանք իրագործելու հնարավորություն մոտ օրերս կլինի:

Մարդկանց հետ լեզու գտնելն այսօր շատ հեշտ կլինի: Հավանական են նկատելի դրական փոփոխություններ գործնական և անձնական հարաբերություններում: Շատ կոնֆլիկտներ, որոնք վերջին ժամանակներս վշտացրել են ձեզ, կմնան անցյալում: Երեկոն հարմար կլինի փոքրիկ ընտանեկան տոնի համար: Դրա համար առիթ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պատրաստ եղեք վեճերի: Ամենայն հավանականությամբ այսօր պիտի պաշտպանեք ձեր տեսակետը, ձեր ճշմարտացիության մեջ համոզեք նրանց, ովքեր չգիտես ինչու կասկածում են դրանում: Դա պետք է համբերատար ու բարեհամբույր ձևով անել՝ պահպանելով ինքնատիրապետումն ու նույնիսկ ամենաանհասկացողների վրա չբարկանալով:

Եթե դա անեք, ապա ամենայն հավանականությամբ նոր համախոհներ ձեռք կբերեք: Ժամանակի ընթացքում նրանք կարող են ձեր լավագույն ընկերները դառնալ:
Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում փոքրիկ խնդիրներ առաջանան, որոնց լուծումը չծրագրված ծախսեր կպահանջի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Դա ամենահասարակ ժամանակահատվածը չի լինելու, հավանական են անսպասելի իրադարձություններ, պատահարներ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Ձեր ուժերի սահմաններում կլինի կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելը:

Օրվա երկրորդ կեսը նույնպես հագեցած կլինի, սակայն հուզումների պատճառներ ավելի քիչ կլինեն: Գործեր շատ կլինեն, բայց դրանք ձեզ հեշտ ու լավ ծանոթ կթվան: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Ժամանակ կմնա նաև հաճելի զբաղմունքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գումարի հետ զգույշ եղեք: Օրը հարմար չի լինի շտապելով ֆինանսական հարցերը լուծելու, գնումներ անելու կամ առանց երկար մտածելու գործարքներ կնքելու համար: Օրվա առաջին կեսին ստացած առաջարկներն ընդունելուց առաջ լավ մտածեք:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Կարող եք նշանակալի առաջընթացի հասնել աշխատանքի մեջ, հաջողությամբ ավարտել համարյա անհույս թվացող գործերը: Կուրախացնեն փոփոխություններն անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ լեզու գտնելը կհեշտանա: Դուք կզգաք, որ ձեզ կես խոսքից հասկանում են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լուրջ տրամադրվեք: Այսօր արժե պատասխանատու մոտենալ ցանկացած գործի. դա վերաբերում է նույնիսկ հասարակ ու լավ ծանոթ առաջադրանքներին: Ամեն անգամ հեշտ չի լինի սկսածն ավարտին հասցնելը: Համառ եղեք, սկսածը կես ճամփին մի թողեք: Հնարավորություն կունենաք հասնել կարևոր նպատակին, այնպես որ՝ ցավալի կլինի այդ շանսը բաց թողնելը:

Արժե լսել մտերիմների և ձեզ լավ ճանաչող այլ մարդկանց խորհուրդները: Դա թույլ կտա խուսափել սխալներից: Օրվա առաջին կեսին արժե ինքնուրույն գործել, իսկ երկրորդը հարմար կլինի համատեղ նախագծերին մասնակցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շտապելու կարիք չկա: Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի ու լուրջ բանակցությունների համար: Լավ է այդ ժամանակահատվածն օգտագործեք ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Կարող եք ապագայի ծրագրեր կառուցել. կարևոր կլինի միայն դրանց իրագործման հարցում չշտապելը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Դժվարություններ կարող են առաջանալ, բայց դուք դրանք կհաղթահարեք. կօգնեն փորձն ու հնարամտությունը: Երեկոն բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: