Ռոք երաժիշտ Թրևիս Բարքերն ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար սիրելիի՝ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանի հետ՝ շնորհավորելով նրա 43-րդ տարեդարձը:
Սև ու սպիտակ լուսանկարում 46-ամյա թմբկահարը հետևից գրկել է Քարդաշյանին, որը երազկոտ փակել է աչքերը:
«Իմ լավագույն ընկեր, իմ սիրելի, իմ ամեն ինչ, ծնունդդ շնորհավո՛ր: Ես քեզ սիրում եմ»,-գրել է Բարքերը: