Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը համբուրվել են Invictus Games-ի բեմում

Մեգան Մարքլը Invictus Games-ի բեմում հանդիսատեսի առջև հրապարակավ հայտնել է «իր սերը իր անհավանական ամուսնու»՝ արքայազն Հարիի հանդեպ: Այս մասին հաղորդում է «The Independent»-ը:

Նիդեռլանդներում միջոցառման բացման արարողության ժամանակ Սասեքսի դուքսին ներկայացնելիս՝ Մեգանն ասել է, որ «չի կարող ավելի շատ սիրել և հարգել նրան»։

Այնուհետև զույգը ռոմանտիկ համբուրվել է, երբ Հարրին բարձրացել է բեմ: Վերջինս ելույթից առաջ հուզվել է՝ ասելով. «Շնորհակալություն, իմ սեր»: