Ջոնի Դեփը խոստովանել է, որ երբեք չի դիտել «Կարիբյան ծովի ծովահեններ»-ի առաջին մասը

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը նախկին կնոջ՝ դերասանուհի Էմբերդ Հարդի դեմ դատավարության ժամանակ խոստովանել է, որ երբեք չի դիտել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի առաջին մասը՝ «Սև մարգարիտի անեծքը», գրում է Daily Mail-ը:

«Ես այն չեմ դիտել… բայց ֆիլմը, ըստ երևույթին, հաջողություն ունեցավ: Եվ նրանք ցանկանում էին շարունակել, անել ավելին: Եվ ես պատրաստ էի դա անել»,- ասել է նա դատարանում:

Դեփը հավելել է, որ կինոնկարի հաջողությունից հետո իր կյանքը շատ է փոխվել:

Կինոնկարը ներկայացվել է 2003 թվականին։ 58-ամյա Դեփի հերոս Ջեք Ճնճղուկը հետագայում հայտնվել է ֆիլմաշարի մյուս մասերում:

Վերջին՝  5-րդ մասը («Մեռածները հեքիաթներ չեն պատմում»), թողարկվել է 2017 թվականին։ Նախագծի շարունակականության ճակատագիրն առայժմ մշուշոտ է մնում։