Հիմա պետք է 3-4 անգամ ավելի շատ աշխատեմ. Կիրկորովը դժգոհել է եկամուտների կորստից

ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովն անկեղծորեն խոսել է եկամուտների կորստի մասին։ Ֆինանսական դժվարությունների մասին արտիստը հայտարարել է Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում։

54-ամյա կատարողն ասել է, որ աշխարհում տիրող իրավիճակը ուժեղ է ազդել իր եկամուտների վրա, և այդ պատճառով երգիչը մի քանի անգամ ավելի շատ աշխատելու կարիք ունի։

«Արդյոք դա ինձ ուժե՞ղ է հարվածել: Դե, շատ, քանի որ հիմա պետք է երեք-չորս անգամ ավելի շատ աշխատեմ: Ես միշտ ընտրել եմ ամենադժվար ճանապարհը։ Իսկ դժվարին ճանապարհին մրցակիցներ չկան»,- ասել է Կիրկորովը: