A$AP Rocky-ն ձերբակալվել է՝ օդանավակայանում Ռիհաննայի հետ վայէջք կատարելուն պես

Իրավապահ մարմինների բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ Ռակիմ Մայերսը, ով ավելի հայտնի է որպես ռեփեր A$AP Rocky, ձերբակալվել է չորեքշաբթի Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում՝ 2021 թվականի նոյեմբերին տեղի ունեցած հրաձգության առնչությամբ:

Մայերսը մասնավոր ինքնաթիռով ժամանել էր Բարբադոսից, որտեղ հանգստանում էր իր ընկերուհու՝ երգչուհի Ռիհաննայի հետ:

Հիշեցնենք, որ Ռիհաննան և A$AP Rocky-ն սպասում են իրենց առաջնեկի ծնունդին։