Մարիա Շարապովան իր 35-ամյակին հայտնել է հղիության մասին

Մարիա Շարապովան, ով իր կարիերայի ընթացքում նվաճել է թենիսի «Մեծ սաղավարտի» բոլոր չորս տիտղոսները, երեքշաբթի տոնել է իր 35-ամյակը: Սակայն այդ օրը կհիշվի մեկից ավելի պատճառով, քանի որ Շարապովան հայտնել է, որ սպասում է իր առաջնեկին փեսացու Ալեքսանդր Գիլքսից:

Թենիսի նախկին աստղը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում երևում է նրա գեղեցիկ կարգավիճակը:

«Երկու հոգու տեղ ծննդյան տորթ ուտելը միշտ եղել է իմ մասնագիտությունը»,- մակագրել է նա նկարը: