Աստղագուշակ ապրիլի 22-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա համար կարող եք կարևոր գործնական հանդիպում ծրագրել. այն կանցնի այնպես, ինչպես պետք է: Հնարավորություն կունենաք պայմանավորվել համագործակցության մասին, որի շնորհիվ դուք նկատելի մասնագիտական հաջողությունների կհասնեք: Չեն բացառվում նոր աշխատանքի հետ կապված առաջարկները:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունն ավելի քիչ նկատելի կլինի: Մտերիմներին կարող է թվալ, թե դուք չափազանց կենտրոնացած եք սեփական ապրումների վրա, այդ իսկ պատճառով արհամարհում եք ուրիշների զգացմունքները, չեք հետաքրքրվում ձեր կողքին տեղի ունեցող իրադարձություններով: Ուշադրություն դարձրեք ձեզ համար թանկ մարդկանց: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեր գաղափարների մասին պատմեք բոլոր նրանց, ում դրանք թեկուզ մի փոքր հետաքրքրում են: Դուք նոր համախոհներ գտնելու, ձեր նպատակներին մոտ նպատակներ ունեցող մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք: Եթե ձեր ծրագրերի իրագործման համար գումար է պետք, այսօր պարզ կդառնա՝ որտեղ այն գտնել: Կարող եք գնել այն ամենն, ինչ պետք է աշխատանքի և ուսման համար. նման գնումների համար չեք զղջա:

Օրը հարմար կլինի ընտանեկան գործերի համար: Դրանցից արագ գլուխ կհանեք, ստացված արդյունքից էլ գոհ կմնաք: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ հանդիպելու համար. դուք միասին լավ ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիշեք նրա մասին, ինչ ավելի վաղ եք սովորել: Ձեր գիտելիքներն ու փորձն այսօր շատերին օգտակար կլինեն: Դրանց շնորհիվ կհաջողվի խուսափել գործերում սխալներից, գլուխ հանել բարդ աշխատանքային առաջադրանքներից, ժամանակն էլ զուր չվատնել: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն սեփական տեսակետով են հետաքրքրվում:

Օրը հարմար կլինի ուղևորությունների համար: Հեռու տեղ մեկնելու անհրաժեշտություն չկա: Ինչ-որ անսովոր ու հետաքրքիր վայրեր կարելի է նաև մոտ տեղում գտնել: Մտերիմների հետ միասին գնացեք, և ձեր բոլորի տրամադրությունը կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի հուզվեք ու մի վշտացեք, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան ու մտածած ամեն ինչ չհաջողվի միանգամից իրագործել: Կարևոր կլինի սկսածը կիսատ չթողնելը. եթե համառ լինեք, ապա անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Դրանում հաճույքով կօգնեն հին ծանոթները, փորձված համախոհները: Նրանք ձեր կողմից կլինեն անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:

Օրը բարենպաստ կլինի այն Խեցգետինների համար, որոնք կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում: Կարող եք հաջող գործարքներ կնքել, օրինակ՝ շահավետ կերպով ինչ-որ անպիտան բան վաճառել: Հավանական են համագործակցության առաջարկներ, որոնք եկամուտների արագ աճ կխոստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լսեք ինտուիցիայի ձայնին: Հենց նրա հուշումների շնորհիվ դուք այսօր կկարողանաք ելք գտնել բարդ իրավիճակից, արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակում ու կհաղթեք թշնամիներին: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքները: Բացատրությունների վրա ժամանակ մի ծախսեք. երբ հասնեք անհրաժեշտ արդյունքին, բոլորը կխոստովանեն, որ դուք նպատակին տանող միակ ճամփան եք ընտրել:

Հավանական են անսովոր իրավիճակներ, զարմանալի զուգադիպություններ: Հաճախ դրանք նոր ծանոթությունների կհանգեցնեն, որոնց կհետևեն կյանքում մեծ փոփոխությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին աշխատեք ոչ մեկի հետ չվիճել: Դա ամենահասարակ ժամանակը չի լինի շփումների տեսանկյունից: Շրջապատողները տարօրինակ կարձագանքեն ձեր արարքներին ու խոսքերին, և նույնիսկ ամենամտերիմները կարող են տհաճ կերպով զարմացնել: Կարևոր կլինի կոնֆլիկտից խուսափելը: Եթե հիմա կարողանաք թեկուզ արտաքուստ լավ հարաբերություններ պահպանել, ապա շուտով ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը կվերականգնվեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաճելի կանցնի: Այդ հատվածում կկարողանաք հանգիստ զբաղվել ձեր գործերով՝ և՛ առօրյա, և՛ լրիվ նոր ու չանհանգստանալ, որ ձեզ ամենաանհարմար պահին կշեղեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ուշադրություն դարձրեք անսովոր ու տարօրինակ իրադարձություններին, զարմանալի պատահարներին: Հնարավոր է՝ դրանք նշանակալի հետևանքներ չունենան, բայց ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում՝ պատասխաններ ստանաք այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ եք մտորել, հասկանաք՝ ինչպես լուծել բարդ խնդիրները:

Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու համար: Ձեզ ուրախ կլինեն տեսնել նույնիսկ նրանք, ում հետ վերջերս դժվարությամբ էիք լեզու գտնում: Այսօր դուք ձեզ ճիշտ կպահեք, և հարաբերությունները կհարթվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Իմպրովիզներ արեք, երևակայեք, նոր բան մտածեք: Դա ձեզ մոտ ավելի լավ կստացվի, քան տրորված ճանապարհով գնալն ու հրահանգները կատարելը: Կարևոր կլինի միայն պատրանքներ չկառուցելը, ցանկալին իրականության տեղ չընդունելը. այդ ամենը ձեր ուժերի սահմաններում կլինի: Աշխատեք ուշադիր լսել այն ամենն, ինչ ասում են շրջապատողները: Անսպասելի աղբյուրից կարևոր ինֆորմացիա ստանալու շանս կա:

Օրն ընդհանուր առմամբ հաջող կանցնի, բայց հուզական դաշտը երբեմն կարող է լարված լինել: Իսկ դա նշանակում է, որ արժե այնպիսի գործեր ծրագրել, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Դա կարող է լինել ուղևորությունը կամ հաճելի զբոսանքը, ստեղծագործ զբաղմունքը կամ հին ընկերոջ հետ հանդիպումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք չբարկանալ ոչ ձեր, ոչ էլ շրջապատողների վրա: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին. շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կկարողանաք խաղաղասեր ու բարեհամբույր լինել, դրական տրամադրվել: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները ավելի լավ կանցնեն, եթե դրանցից շատ բան չսպասեք:

Օրվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի սկսած գործերն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերը ձևակերպելու համար: Հնարավոր են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն սկսեք կարևորի մասին մտածելուց, լուրջ հարցերին պատասխաններ փնտրելուց: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարող եք գլուխ հանել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրներից կամ հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնցից ոչ ոք գլուխ չի հանել: Գործարքներ կնքելու, ֆինանսական օպերացիաներ կազմակերպելու հետ կապված անսպասելի, բայց շատ հաջող գաղափարներ կհայտնվեն:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչ կա շրջապատողների հոգում, շատերի հետ լեզու կգտնեք: Եթե ուզենաք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Ձեր արժանիքները բոլոր դեպքերում աննկատ չեն մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համարձակ ստանձնեք կարևոր գործերը: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, կարևոր առաջադրանքներն արագ կլուծվեն, բարդ հարցերին էլ պատասխաններ կգտնվեն: Հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից, բայց այն ձեզ չի խանգարի հասնել նպատակին, ժամանակին իրագործել այն ամենը, ինչ մտածել էիք:

Նախկինում գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ ու ավելի ջերմ կդառնան: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունն աշխատավայրում: Օրվա երկրորդ կեսը մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ կբերի: Հնարավոր է՝ փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի: Դուք անպայման կմտածեք՝ ինչպես ուրախացնել բոլորին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների, աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Հնարավոր է՝ դուք հետաքրքիր առաջարկներ ստանաք, որոնք մերժել չեք ուզենա: Օրը հաջող կլինի այն Ձկների համար, որոնք հիմա նոր գործերից ու պարտականություններից են գլուխ հանում, սկսում են սովորել այն, ինչ շուտով պետք է գալու:

Անձնական հարաբերություններն ամեն անգամ անամպ չեն լինի: Մտերիմների հետ վեճերից խուսափելը դժվար չի լինի, իսկ ահա սեփական հետաքրքրությունները պաշտպանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Այսօր դուք հակված կլինեք լուրջ զիջումների գնալ՝ առանց մտածելու, թե ինչի կարող են դրանք հանգեցնել: Մտածեք՝ արդյոք չեք հրաժարվում ինչ-որ իսկապես կարևոր բանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: