Մենք բոլորս զգացինք ձեր սերը մեր ընտանիքի հանդեպ, փոքրիկը տանն է․ Ռոնալդուն ընտանեկան լուսանկար է հրապարակել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դստեր ծնվելուց հետո լուսանկար է հրապարակել ընտանիքի հետ։

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը հայտարարել էր նորածին երկվորյակներից մեկի մահվան մասին։

«Home Sweet Home. Ջորջինան և մեր փոքրիկ աղջիկը վերջապես մեզ հետ են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին բարի խոսքերի համար։

Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Մենք բոլորս զգացինք այն սերն ու հարգանքը, որը դուք ունեք մեր ընտանիքի հանդեպ: Մենք պետք է երախտապարտ լինենք այն կյանքի համար, որ բերել ենք այս աշխարհ»,- գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցերում։