Դերասանուհի, մոդել և երգչուհի Պրիյանկա Չոպրան և երգիչ Նիք Ջոնասն առաջին անգամ ծնող են դարձել՝ փոխնակ մոր շնորհիվ։ Այս մասին դերասանուհին հայտնել է ինստագրամի իր էջում։
«Մենք անչափ ուրախ ենք հաստատել, որ փոխնակ մոր շնորհիվ ծնվել է մեր երեխան: Այս հատուկ պահին, խնդրում եմ հարգել մեր անձնական տարածքը, քանի որ ցանկանում ենք կենտրոնանալ մեր ընտանիքի վրա: Շատ շնորհակալ եմ բոլորիդ»,- նշել է Պրիյանկան գրառման մեջ։
Երկրպագուներից շատերը հետաքրքրված են, թե ինչպես են որոշել անվանել աստղային զույգի երեխային։ Նախօրեին TMZ-ի աղբյուրները հայտնել էին, որ Պրիյանկա Չոպրան և Նիք Ջոնասը դստերն անվանել են Մալթի Մերի։