Ջոնի Դեփը չի վերադառնա «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի Ջեք Ճնճղուկի դերին

Ջոնի Դեփը հաստատել է, որ երբեք չի վերադառնա «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի Ջեք Ճնճղուկի դերին: Variety-ի փոխանցմամբ՝ նա այս մասին ասել է նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ դատավարության ժամանակ։ Դերասանը չի վերադառա իր ամենախարիզմատիկ դերերից մեկին նույնիսկ 300 միլիոն դոլարի դիմաց:

Disney-ը նախկինում դադարեցրել էր Դեփի մասնակցությունը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասին՝ Հերդի հետ սկանդալից հետո, երբ վերջինս նախկին ամուսնուն մեղադրել էր ընտանեկան բռնության համար։

Փաստաբան Հերդ Բեն Ռոթենբորնը որոշել է Դեփի հետ պարզաբանել Ջեք Ճնճղուկի դերի պահը։

«Ճի՞շտ եմ հասկանում, պարոն Դեփ, որ նույնիսկ եթե Disney-ը ձեզ առաջարկի 300 միլիոն դոլար, ոչինչ չի ստիպի ձեզ վերադառնալ և նորից աշխատել ստուդիայի հետ  «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի նոր մասի վրա»,- հարցրել է փաստաբանը:

«Ճիշտ է, միստր Ռոթենբորն»,- պատասխանել է Դեփը:

Դատավարության ընթացքում դերասանը նշել է, որ թեև իրեն հեռացրել են ֆիլմաշարից, Ջեք Ճնճղուկի կերպարը դեռ հայտնվում է զվարճանքի վայրերում և խաղալիքների խանութներում։

Դեփի խոսքով՝ իր կարիերան «ավարտվել է» այն վայրկյանից, երբ իրեն մեղադրանք է առաջադրվել։

«Ես պարտվեցի այն ժամանակ, երբ դա պատահեց ինձ հետ»,- կիսվել է Դեփը: -Անկախ այս փորձության արդյունքից, ես կկրեմ դա իմ կյանքի մնացած օրերին… Ես դատի եմ տալիս նրան (Էմբեր Հերդին) զրպարտության և տարբեր կեղծ հայտարարությունների համար, որոնք նա օգտագործել է իմ վերջը տալու համար»: