Անջելինա Ջոլին դատի է տվել ՀԴԲ-ին Բրեդ Փիթի պատճառով

Օրեր առաջ Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) անանուն դատի են տվել։ Հայցվորը նշել է, որ քննչական բյուրոն հրաժարվել է իրեն տրամադրել անձնական ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի հետաքննությանը վերաբերող ձայնագրությունը: Daily Mail-ի լրագրողները ենթադրում են, որ այս գործում ներգրավված է Անջելինա Ջոլին։

2016 թվականին Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթն ամուսնալուծության հայց են ներկայացրել. դերասանուհին նախկին ամուսնուն մեղադրել է երեխայի հանդեպ բռնության համար։ Ենթադրվում է, որ Բրեդը ձեռք է բարձրացրել իրենց որդու՝ Մեդոքսի վրա, երբ նրանք մասնավոր ինքնաթիռով թռչում էին Ֆրանսիայից ԱՄՆ:

Այդ ժամանակ ՀԴԲ-ն հրաժարվել է գործ հարուցել Փիթի դեմ։ Ավելին, բյուրոն նույնիսկ հետաքննություն չի սկսել։ Գործակալներն ուսումնասիրել են օդանավում տեղի ունեցած միջադեպի կադրերը և եզրակացրել, որ ֆիզիկական հարձակում չի եղել:

Daily Mail-ի լրագրողները կարծում են, որ այժմ Անջելինան պնդում է, որ իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալ գործին։ «Անհրաժեշտ էր տեղեկատվություն ձեռք բերել՝ երեխաներին անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է հայցում։

Արդյոք Ջոլին իսկապե՞ս դատի է տվել ՀԴԲ-ին՝ հստակ հայտնի չէ: Daily Mail-ի լրագրողներն արդեն կապ են հաստատել դերասանուհու ներկայացուցիչների հետ։