Էդ Շիրանը Կիևում նկարահանված տեսահոլովակ է ներկայացրել

Աշխարհահռչակ երգիչ Էդ Շիրանը տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանվել է Կիևում։ Երգիչը ռեփեր Lil Baby-ի հետ ձայնագրել է իր «2Step» սինգլի նոր տարբերակի տեսահոլովակը նախորդ տարի։

Տեսահոլովակից առաջ Շիրանը հայտնում է, որ սա իր առաջին ուղևորությունն է եղել Ուկրաինա: Նա նշել է, որ իրեն և ողջ նկարահանող խմբին շատ բարեկամական են ընդունել։

Շիրանը նաև ասել է, որ տեսահոլովակի դիտումներից ստացված միջոցները կփոխանցի ուկրաինական հիմնադրամներին։