Իմ նախատատը սովորեցրեց ինձ աղոթել, վախենալ Աստծուց և չվախենալ մարդկանցից, բացի նրանցից, ում ձեռքին յաթաղան կա․ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է նախնիների մասին

Աշխարհում ինչքան մարդ կա, այդքան հիմարի տեսակ կա։ Սա ասում էր իմ սիրելի նենեգան՝ նախատատ Նարտուհի Ներսեսյանը։ Նա գրել-կարդալ չգիտեր, բայց սովորեցրեց ինձ աղոթել, վախենալ Աստծուց և չվախենալ մարդկանցից։ Գրեթե բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքին յաթաղան կա։

Այս մասին գրառում է արել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և պատմել իր նախնիների պատմությունը։

«1915թ.-ին նրա աչքի առաջ յաթաղաններով գլխատել են իր ծնողներին, եղբայրներին ու քույրերին։ Ավագ, ամուսնացած քույրը խուսափել է բռնաբարությունից. նետվել է բարձր կետից ու խեղդվել։ Մեծ մայրս՝ Նարտուհին և նրա կրտսեր քույրը՝ Ալիսան, ողջ են մնացել. փոքր քրոջս անունը հետագայում կոչեցին ի պատիվ նրա։ Մահից առաջ նրանց հայրը հասցրել է  մի կտոր ոսկի տալ, որը մեծ մայրս թաքցրել էր դա այտի հետևում։ Նրանց երկուսին՝ կապուտաչյա, բաց մազերով երեխաներին, վերցրել են թուրքական ընտանիքները. գեղեցիկ աղջիկներին ողջ էին թողնում՝ ամուսնացնելու համար։ Նրանք մեծացել են թուրքական ընտանիքում, մինչ նենեգային գտել են ողջ մնացած հարազատները և օգնել փախչել Ղրիմ։ Այդպես իմ ընտանիքի հայրական ճյուղը բնակվել է ռուսական Ղրիմում։ Ինչ է կատարվել նենեգայի քրոջ՝ Ալիսայի հետ, մենք տեղեկություն չունենք։

1915-ին երկրորդ մեծ մայրս մոտ հինգ տարեկան է եղել։ Մինչ յաթաղաններով մարդիկ մտնում էին տուն, ծնողները նրան փաթաթել են գորգի մեջ և հենել պատին։ Նա կանգնել է այնտեղ և լսել, թե ինչպես են սպանել իր բոլոր հարազատներին։ Եվ այն ժամանակ ընտանիքները մեծ էին, և այնտեղ այդքան երկար է կանգնել․․․։

Նրան այդպես էլ չեն նկատել։ Նա այդպես կանգնած է մնացել, մինչ սպանողները գնացել են, և նրան արձակել են թուրք հարևանները։ Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է։
Նենեգա, ես հիշում եմ քո կոշտ ձեռքերը, քո օսլայած վարագույրները, քո սխալ ռուսերեն խոսքը և այն ամենը, ինչ դու ինձ խորհուրդ ես տվել։  Եվ ես ոչ ոքի թույլ չեմ տա, որ մոռանան»: