Անի Քրիստին ներկայացրել է «Մամ» երգը

Երգչուհի Անի Քրիստին երաժշտասերների դատին է հանձնել «Մամ» ստեղծագործությունը: Երգը, որի երաժշտությունը գրել է Անի Քրիստին, իսկ խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, արդեն հասանելի է համացանցում:

«Ասում են՝ երբ կորցնում ես հարազատիդ, ժամանակի ընթացքում կորստի ցավը մեղմանում է։ Ավաղ, ինձ մոտ այդպես չեղավ։ Այս երգը գրել եմ 2019 թվականին՝ տատիկիս մահից հետո և այն խնամքով թաքցրել հոգուս մի փոքրիկ անկյունում: Բայց հիմա ուզում եմ, որ այս երգի հնչյունները բարձրանան դեպի վեր՝ պատմելով իմ անսահման կարոտի մասին…»,-երգին կից գրառում է արել երգչուհին: