Քիմ Քարդաշյանն ընկերոջ հետ մասնակցել է Ամերիկյան հումորի մրցանակաբաշխությանը

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երիտասարդ ընկերոջ՝ կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ կիրակի երեկոյան Վաշինգտոնում ներկա է եղել Մարկ Թվենի անվան Ամերիկյան հումորի 23-րդ մրցանակաբաշխությանը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 41-ամյա Քարդաշյանն ու 28-ամյա Դևիդսոնը երեկոյի ընթացքում երջանիկ տեսք են ունեցել, անընդհատ զրուցել են:

Հատուկ այս առիթի համար Քարդաշյանը նախընտրել է ամբողջովին սևազգեստ ներկայանալ: