«Գերբնական»-ի աստղ Ջարեդ Պադալեկին ծանր ավտովթարի է ենթարկվել

«Գերբնականը» ամերիկյան հայտնի սերիալի աստղ Ջարեդ Պադալեկին ծանր ավտովթարի է ենթարկվել։ Այս մասին պատմել է «Գերբնականը» հեռուստասերիալի նրա գործընկեր Ջենսեն Էքլսը:

«Նրա բախտը բերել է, որ ողջ է։ Նա այժմ ապաքինվում է տանը, բայց ես խելքս կորցնում եմ այն փաստից, որ նա այժմ հիվանդանոցում չէ, քանի որ ես տեսել եմ մեքենան»,- կիսվել է Էքլսը:

Հաղորդվում է, որ Պադալեկին լավ է, բայց մոտակա ժամանակներում չի կարողանա ներկայանալ նախատեսված միջոցառումներին: Հայտնի է նաև, որ վթարի ժամանակ դերասանը գտնվել է ուղևորի նստատեղին: