Վերջերս հոլիվուդյան դերասան, ռեժիսոր Բեն Աֆլեքն ամուսնության առաջարկ է արել Ջենիֆեր Լոպեսին։ Դերասանը սիրելիին շքեղ մատանի է նվիրել՝ հազվագյուտ զմրուխտագույն ադամանդով։ Նշանադրության մասին լուրերից հետո շատերը սկսեցին սպասել ընտանիքի համալրման մասին լուրերին։
Սակայն, ինչպես պարզվել է, Բենն ու Ջենիֆերը պատրաստ չեն այս քայլին։ «Երեխաներ չեն ուզում: Նրանք արդեն անցել են իրենց կյանքի այդ հատվածը»,- ասել է աղբյուրը՝ նշելով, որ աստղերն արդեն ունեն երեխաներ նախորդ ամուսնություններից։
«Նրանք փորձում են միախառնված ընտանիք ստեղծել, և Ջենիֆեր Գարները (Բեն Աֆլեքի նախկին կինը) կարծում է, որ դա հրաշալի է: Նա ընդհանրապես դեմ չէ, երբ երեխաները ժամանակ են անցկացնում իրենց հոր և Լոպեսի հետ»,- ասել է աղբյուրը:
Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը երկվորյակներ ունի Մարկ Էնթոնիից, իսկ Բենն ունի երկու դուստր և մեկ որդի Ջենիֆեր Գարներից։