ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Նույնիսկ եթե ոչ ոք ձեզ չօգնի ու խորհուրդներ չտա, դուք արագ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Նշված ժամանակահատվածը բարենպաստ կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ:

Օրվա երկրորդ կեսին կկարողանաք հաջողությամբ ավարտել բարդ գործը, որը շատ վաղուց էիք սկսել: Դա սպասվածից քիչ ժամանակ կպահանջի, այնպես որ՝ կհասցնեք հանգստանալ: Լավ կանցնեն ուղևորությունները, մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը հագեցած ու հետաքրքիր կլինի: Այն հարմար կլինի գործնական բանակցությունների, մասնագիտական ծրագրերը քննարկելու համար: Ձեր գաղափարները ամենատարբեր մարդկանց կհետաքրքրեն, նրանց թվում կլինեն այնպիսիք, որոնցից շատ բան է կախված: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք ստանալ նրանց աջակցությունը:

Ավելի ուշ ոչ այնքան արդյունավետ, բայց իր ձևով հաճելի ժամանակահատված կգա: Կկարողանաք զբաղվել մանր-մունր տնային գործերով, այդ թվում՝ այն գործերով, որոնք վաղուց էին ուշադրություն պահանջում: Մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ: Նրանց աջակցությամբ նույնիսկ ամենաձանձրալի զբաղմունքները ավելի ուրախ կթվան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն արժե սկսել բարդ գործերից, կարևոր հարցերը լուծելուց: Դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Չի բացառվում՝ դրանում օգնեն նոր ծանոթները: Դուք նրանց հետ հրաշալի լեզու կգտնեք ու շուտով կընկերանաք: Հնարավոր է երկարաժամկետ համագործակցության սկիզբ, որը ոչ միայն ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացի, այլև շատ հաճելի կլինի:

Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Այդ հատվածը ավելի հարմար կլինի հանգստի, քան հոգնեցնող զբաղմունքների կամ ապագայի ծրագրերը լրջորեն քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բավական անհանգիստ, բայց հաջող կլինի: Այն հարմար կլինի աշխատանքի համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում դժվարությամբ է տրվել, կկարողանաք լուծել այն հարցերը, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Օրվա կեսին ստացած ինֆորմացիան կօգնի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Պարզ կդառնա, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչն է լավ հետաձգել:

Հավանական են հաջող ուղևորություններ: Դրանք կբարձացնեն ձեր տրամադրությունը, իսկ որոշ Խեցգետինների հնարավորություն կտան ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ: Երեկոն բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Դուք միասին լավ ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը շատ արդյունավետ կանցկացնեք, կհասցնեք օգտակար բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ մյուսների համար: Եթե դուք նոր գործ ստանձնեք, ապա հազիվ թե արագ համախոհներ գտնեք. առաջին քայլերը պիտի ինքնուրույն անեք: Բայց երբ պարզ դառնա, որ դուք ճիշտ ուղի եք ընտրել, ապա օգնել ցանկացողներ կհայտնվեն: Եվ հենց այստեղ էլ կկարողանաք ընտրել, թե ում հետ եք ուզում գործ ունենալ:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Կարևոր չէ՝ այսօր հին ընկերների հետ կհանդիպեք, թե կզրուցեք նրանց հետ, ում հազիվ գիտեք. բոլոր դեպքերում տարաձայնություններ չեն առաջանա և հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ բավական անհանգիստ, բայց իր ձևով հաճելի օր է սպասվում: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, ուղղել ուրիշների սխալները, ավարտել այն, ինչ ուրիշներն են սկսել: Մեկ ուրիշ ժամանակ այդ ամենը ձեզ կնյարդայնացներ, իսկ այսօր դուք նույնիսկ ուրախ կլինեք, որ ձանձրանալու ժամանակ չեք ունենալու, հետաքրքիր առաջադրանքներ լուծելու և արժեքավոր փորձ ձեռք բերելու հնարավորություն եք ստանալու:

Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Որոշ Կույսեր ստիպված են լինելու գործ ունենալ տհաճ ու կեղծավոր մարդկանց հետ: Բայց ինտուիցիան կհուշի՝ ինչպես պիտի ձեզ պահեք կոնֆլիկտներից ու խնդիրներից խուսափելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն սկսեք այն հարցերի լուծումից, որոնք դեռ վերջերս ձեզ բարդ էին թվում: Դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Ամենայն հավանականությամբ մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Իսկ ամենը նրա շնորհիվ, որ դուք կսկսեք ձեր ձևով գործել ու նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք:

Ավելի ուշ կգա ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար հարմար ժամանակը: Բացի այդ, օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Կհաջողվի շատ բաների մասին անկեղծորեն խոսել, վերջ տալ անհասկացողությանն ու տարաձայնություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը լավ է սկսեք ամենակարևոր ու լուրջ գործերից: Դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Դուք ինքներդ հրաշալի գլուխ կհանեք բարդ հարցերի լուծումից, բայց ընկերների առաջարկած օգնությունից էլ չեք հրաժարվի: Հաջող կանցնեն բանակցությունները, իսկ գործարքները, որոնք կկնքեք, շահավետ կլինեն:

Օրվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ լավ ծանոթ առաջադրանքների վրա: Մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության կամ այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ ձեր հարաբերությունները: Անսպասելիորեն կպարզվի, որ ինչ-որ մեկը նեղացած է ձեզանից կամ ուզում է քննարկել վաղուց ծագած խնդիրները: Համբերատարության ու նրբանկատության կարիք կլինի ամեն ինչից գլուխ հանելու և կոնֆլիկտներից խուսափելու համար:

Օրվա առաջին կեսին կարելի է հանգիստ զբաղվել սովորական գործերով, իսկ ահա երկրորդին ստիպված եք լինելու արագ մեկ այլ բանի անցնել: Այստեղ ձեր փորձը հազիվ թե պետք գա, փոխարենը ինտուիցիայի հուշումները շատ օգտակար կլինեն: Դրանց հետևելով՝ արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր դուք լավ բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Սա հարմար օր է բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու, ինչպես նաև հասարակական միջոցառումներին մասնակցելու համար: Հաջող գաղափարներն ամեն անգամ առաջինը մտքին չեն գա, այնպես որ՝ լավ է չշտապեք: Լավ մտածված գործողությունները թույլ կտան հրաշալի արդյունքների հասնել:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հնարավոր են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ: Ավելորդ չեն լինի այն մարդկանց խորհուրդները, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եթե մեծ ծրագրեր ունեք, հենց առավոտվանից լուրջ տրամադրվեք: Չարժե թեթևամտորեն մոտենալ նույնիսկ ամենափոքր գործերին: Օրվա առաջին կեսին լավ է կարևոր բանակցություններ չծրագրեք. դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ շատ հաշտ եք եղել: Շատ ավելի բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը:

Երեկոյան մոտ ուրախության առիթները կշատանան: Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով և ձեզ ու ձեր մտերիմներին վերաբերող լավ նորություններով: Հնարավոր են ուրախ իրադարձություններ ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համարձակ ստանձնեք բարդ գործերը, լուծեք լուրջ հարցերը: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, շատ բան լավ կստացվի: Պետք կգա այն, ինչ հասցրել եք վերջին ժամանակներս սովորել: Գիտելիքներն ու փորձը ձեզ կօգնեն խուսափել ցավալի սխալներից, արագ հասնել նպատակին:

Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Ամենայն հավանականությամբ, շուտով դուք հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը նույնպես բարենպաստ կլինի: Շատ Ձկների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: