Ես ունեմ երեխա, որը տառապում է. Մեգան Ֆոքսը պատմել է 9-ամյա «տրանսգենդեր» որդու մասին

Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսը Glamour ամսագրին տված հարցազրույցում պատմել է երեք որդիներից մեկի՝ Նոայի մասին, որը աղջիկների համար նախատեսված հագուստ է կրում: Հոլիվուդյան գեղեցկուհու խոսքով՝ ինքը որդիներին խրախուսում է հագուստի միջոցով ինքնարտահայտվել այնպես, ինչպես որ նրանք ցանկանում են՝ վստահեցնելով, որ դա որևէ կապ չունի նրանց սեռականության հետ:

35-ամյա Ֆոքսը խոստովանել է, որ 9-ամյա Նոան տառապում է: Մոր խոսքով՝ որդուն օգնելու համար նա գնում է տրանսգենդեր երեխաների կողմից գրված գրքեր: Ֆոքսը ցանկանում է, որ տղաները, կրելով իրենց ցանկացած հագուստը, իրենց տարօրինակ կամ տարբերվող չզգան:

«Ես գնել եմ գրքեր, որոնք անդրադառնում են այս բաներին: Գրքերի մի մասը գրված է տրանսգենդեր երեխաների կողմից: Որոշ գրքեր միայն այն մասին են, թե ինչպես կարելի է տղա լինել և զգեստ հագնել. դուք կարող եք ինքաարտահայտվել ձեր հագուստի միջոցով, ինչպես ուզում եք: Եվ դա նույնիսկ կապ չունի ձեր սեռականության հետ: Ես իսկապես տառապող երեխա ունեմ: Ուստի ես շատ անհանգստություններ ունեմ դրա հետ կապված, քանի որ պարզապես կցանկանայի, որ մարդկությունն այսպիսին չլիներ: Չնայած իմ երեխան այնքան համարձակ է… Պարզապես դժվար է որպես մայր», – պատմել է Ֆոքսը:

Դերասանուհին ավելի վաղ հայտնել էր, որ Նոային դպրոցում այլ տղաները երբեմն ծաղրում են զգեստներ հագնելու համար:

Doting mother: The actress, 35, said that she encourages her entire brood, including Noah (pictured in 2020 while on an outing with his father), to express themselves through clothing 'however they want' while assuring them it has nothing to do with their sexuality

Megan opened up about young Noah's impeccable style in 2019, revealing: 'He's really into fashion... he'll dress himself and he likes to wear dresses, sometimes.' Noah is pictured left with his mother and siblings last month

Discussing: She said: 'Even... here in California, he still has little boys going like, "Boys don't wear dresses," or "Boys don't wear pink"' (Megan pictured with her three sons: (L-R) Journey, Noah and Bodhi)