Ջասթին Լինը հեռանում է «Ֆորսաժ 10» ֆիլմի ռեժիսորի պաշտոնից՝ նկարահանումների սկսվելուց 10 օր անց։ Այս մասին հաղորդել է Deadline-ը:
«Դժվար որոշում եմ կայացրել թողնել ռեժիսորի պաշտոնը՝ մնալով նախագծի պրոդյուսերը: Ես միշտ երախտապարտ կլինեմ հիանալի դերասանական կազմին, նկարահանման խմբին և ստուդիային աջակցության համար»,- ասել է կինեմատոգրաֆիստը:
Նա նաև նշել է, որ պաշտոնից հրաժարվելու որոշումը կայացրել է ստեղծագործական տարաձայնությունների պատճառով: