«Գերբնականի» աստղ Ջարեդ Պադալեկին՝ դժբախտ պատահարի մասին

«Գերբնականը» սերիալի աստղ Ջարեդ Պադալեկին Twitter-ում կապ է հաստատել և երկրպագուներին պատմել, թե ինչ է զգում դժբախտ պատահարից հետո, ինչի մասին օրեր առաջ հայտնել էր իր գործընկեր Ջենսեն Էքլսը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին աջակցության համար։ Ես կազդուրվում եմ և հուսով եմ, որ այս շաբաթ կվերադառնամ նկարահանման հրապարակ: Իմ բախտը բերել է, որ ինձ լավ են խնամում և շրջապատված եմ ինձ սիրող մարդկանցով»,- պատմել է դերասանը։

Ավտովթարի մնացած մանրամասների մասին արտիստը չի պատմել։ Հայտնի է, որ միջադեպի ժամանակ Պադալեկին գտնվել է ուղևորի նստարանին և խուսափել է լուրջ վնասվածքներից, ուստի նա ապաքինվում է տան պայմաններում։