Ոչ ոք կանգ չի առել, ոչ ոք, ո՞ւր էիր այդքան շտապում, Փաշինյան. Սարիկ Անդրեասյանը՝ Երևանում հղի կնոջ վրաերթի մասին

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանn ինստագրամյան էջում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան ողբերգական դեպքը, որը տեղի է ունեցել ապրիլի 26-ին:

«Դիտեցի տեսանյութը, որում Հայաստանի վարչապետի ավտոշարասյունը մահվան ելքով վրաերթի է ենթարկում հղի աղջկան: Եվ ոչ ոք կանգ չի առել: Ոչ ոք: Ես շատ եմ ամաչում։ Ցավում  եմ աղջկա, իր երեխայի, իր մտերիմների և ամբողջ ազգի համար: Խոսքը հիմա քաղաքականության մասին չէ, այլ մարդկայնության: Ո՞ր պահին եք այն կորցնում ձեր այս բյուրոկրատական աթոռներին: Ներողություն եմ հայցում այս զգացմունքային պոռթկման համար, բայց դա իսկապես սարսափելի է: Ո՞ւր էիր այդքան շտապում, Փաշինյան»,- գրել է ռեժիսորը: