Դերասանուհի Սալմա Հայեկի և նորաձևության կոնգլոմերատի սեփականատեր Ֆրանսուա Անրի-Պինոյի դուստրը՝ 14-ամյա Վալենտինան, առաջին անգամ հայտնվել է Vogue-ի շապիկին՝ մոր հետ միասին աղջիկը լուսանկարվել է մեքսիկական հրատարակության նոր համարի համար: Նախկինում աղջիկն արդեն ծնողների հետ հայտնվել էր հանրային միջոցառման, ինչպես նաև մասնակցել հեռուստաշոուի։
Սալմա Հայեկը անդրադարձել է իր ուշ մայրանալու թեմային․ նա դստերը լույս աշխարհ է բերել 41 տարեկանում։
«Իմ դեպքն առանձնահատուկ էր, քանի որ ես շատ ուշ եմ մայրացել։ Ես դա արեցի, քանի որ գտա կյանքի ընկերոջ, ով արդեն կայուն կարիերա ուներ, և ես արդեն այնքան էի ուզում երեխա ունենալ, որ ինձ համար ուրիշ ոչինչ նշանակություն չուներ՝ ոչ իմ կարիերան, ոչ այլ բան: Կարծում եմ՝ դա ինձ շատ օգնեց։
Նաև զգացի, որ կյանքում արդեն շատ բանի եմ հասել, այնպես որ կարող ես անցնել մեկ այլ փուլի։ Ֆրանսուան [Անրի Պինոն] ինձ շատ օգնեց, քանի որ ես պատրաստ էի դադարեցնել աշխատանքս, բայց երբ Վալենտինան մեկ տարեկանից մի փոքր ավելի էր, նա ասաց ինձ, որ ես պետք է վերադառնամ աշխատանքի, քանի որ ինչ-որ պահի ես կկարոտեմ իմ մասնագիտությունը, քանի որ այն թույլ է տալիս դրսևորել իմ ստեղծագործական ունակությունները:
Վալենտինայի ծնվելուց մոտ երեք տարի անց ես նորից սկսեցի նկարահանվել և մի փոքր ճանապարհորդել, բայց երբ նա յոթ տարեկան էր, նա կրկին մեծ ուշադրություն պահանջեց. նա ուզում էր ունենալ իր կյանքի ռիթմը և իր սեփական տարածքը: Իմ դեպքում, թեև ինձ հաջողվեց շարունակել դերասանությունը և պահպանել մասնագիտությունս, և ես դա պաշտում եմ, բայց դա հեշտ չէր։ Լինում են պահեր, երբ որոշումներն ավելի ու ավելի բարդ են դառնում։ Փաստ է, որ ընտանիքը միշտ առաջին տեղում է»,- կիսվել է Սալման։