ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Կենտրոնացեք աշխատանքի կամ այլ օգտակար գործերի վրա: Այսօր շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, կհաջողվի իրագործել այն, ինչը երկար ժամանակ անհնարին էր թվում: Շատ օգտակար կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Դուք համախոհներ կգտնեք, որոնց աջակցությունը կօգնի դժվարությունները հաղթահարելիս: Որոշ Խոյեր այսօր նոր ընկերներ կգտնեն:
Հետևեք ձեր հուզական վիճակին: Կարևոր կլինի հոգեկան հավասարակշռությունը և խելամիտ լավատեսությունը պահպանելը, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Մտերիմների հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա առաջին կեսին դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք ու մի շտապեք լուծել կարևոր հարցերը: Դա ամենահարմար ժամանակը չի լինելու բարդ գործերի, ինչպես նաև պատասխանատու բանակցությունների համար: Միանգամից հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ձեռնարկել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Արժե մի փոքր սպասել: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հաջողության հասնելն էլ կհեշտանա:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների և այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնք նման հետաքրքրություններ ու նախասիրություններ ունեն: Չի բացառվում՝ նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործմանն էլ մեծ ոգևորությամբ կանցնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա առաջին կեսին գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Այդ ժամանակահատվածը կապված կլինի ուժեղ ապրումների, հուզումների հետ, որոնց համար լուրջ պատճառ չի լինի: Լավ է, եթե ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես աջակցել ու ոգեշնչել ձեզ: Նրանց հետ զրույցների շնորհիվ դուք ձեզ ավելի լավ կզգաք:
Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու անսպասելի բացահայտումներ կբերի: Այն նշանակալի հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ: Դուք կլուծեք բարդ առաջադրանքները, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է գործնական բանակցությունների, համագործակցություն սկսելու համար: Դուք շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով, համախոհներ կգտնեք, որոնց վրա ցանկացած պարագայում կարող եք հույս դնել: Հավանական են հաճելի ծանոթություններ: Չի բացառվում՝ դրանք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնեն:
Մի շտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի կամ ոչ մեծ գնումների մասին լինի, ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ արժե երկար մտածել: Լավ է հրաժարվեք կասկածելի գործարքներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Համբերությամբ զինվեք ու մի հուսահատվեք, եթե ամեն ինչ միանգամից լավ չստացվի: Հնարավոր են ձգձգումներ գործերում, ինչպես նաև թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով չի հաջողվի հասնել անհրաժեշտ արդյունքին: Բայց դուք անպայման կհասնեք ձեր ուզածին, եթե համառ լինեք:
Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը, չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև շահավետ գործարքները: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկզբին առաջ եկած դժվարությունների պատճառով մի վշտացեք: Այդ հատվածը լուրջ խնդիրներ չի բերի, իսկ մանր-մունր խնդիրներից արագ գլուխ կհանեք: Կարող եք օգնության հարցով դիմել փորձված համախոհներին. նրանք հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Սակայն նոր գործերին ամեն դեպքում լավ է անցնել ոչ թե առավոտյան, այլ կեսօրից հետո:
Ավելի ուշ շփումների համար բարենպաստ շրջան կգա: Լավ կանցնեն և՛ գործնական բանակցությունները, և՛ անձնական հանդիպումները: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ որոնց հետ առաջ հաշտ չէիք: Սիրահարվածներին ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Կենտրոնացեք աշխատանքի վրա. այսօր դուք մեծ հաջողությունների հասնելու շանս կունենաք: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք կհաղթեք ոչ վաղ անցյալի մրցակիցներին, զինաթափ կանեք թշնամիներին, կկարողանաք համատեղ գործողությունների մասին պայմանավորվել նրանց հետ, ում հետ հաշտ չէիք: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի ընտանիքի անդամներից մեկի կամ մեկ այլ մտերիմ մարդու հետ կապված նորություններով: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ: Դուք ուրախ կլինեք լավ ընկերախմբով ճամփա գնալու հնարավորության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Լուրջ գործերի վրա կենտրոնանալն այդ հատվածում հեշտ չի լինի. կշեղեն զրույցները, դատարկ վեճերը, ինչպես նաև լուծում պահանջող մանր-մունր խնդիրները: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:
Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր ու կարևոր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Ձեր կարողություններին ու տաղանդներին անսպասելի կիրառում կգտնվի, ինչը կուրախացնի ձեզ ու կզարմացնի շրջապատողներին: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ: Նրանք ուրախ կլինեն ձեր ուշադրության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկզբին շրջապատողների նկատողությունները սրտին մոտ մի ընդունեք; Այդ հատվածում դուք կարող եք վիրավորվել դատարկ բաներից կամ վիրավորական մի բան գտնել անմեղ արտահայտությունների մեջ: Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումը, հատկապես, եթե նախկինում դրանց պատճառով տարաձայնություններ են եղել:
Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ թեթև, հագեցած ու բարենպաստ: Այն անսպասելի առաջարկներ կբերի, որոնք մերժել չեք ուզենա: Երեկոն հարմար կլինի և՛ ռոմանտիկ ժամադրությունների, և՛ ընկերական հանդիպումների, և՛ ընտանեկան միջոցառումների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Կարևոր կլինի օրվա սկզբին ժամանակը զուր չվատնելը: Բազում նոր հնարավորություններ կբացվեն. աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Այդ շրջանը լավը կլինի նոր բան ստանձնելու համար. դուք արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել հաջողության հասնելու համար: Ձեզ հաճույքով կօգնեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել:
Օրվա երկրորդ կեսը ավելի քիչ արդյունավետ կլինի, բայց իր ձևով հաճելի: Այն հարմար կլինի զբոսանքների և ուղևորությունների, ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Դուք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրն սկսեք ամենակարևոր գործերից: Հենց առավոտյան դրանցից գլուխ հանելը հեշտ կլինի: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, հաջող կլինեն բանակցությունները, որոնց հետ մեծ հույսեր չէիք կապում: Կհաջողվի ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Դրա շնորհիվ դուք արագ կյանքի կկոչեք ձեր ամենաանսովոր գաղափարները:
Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի շտապողականությունից ու խառնաշփոթից խուսափելը: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, այնպես որ՝ պատրաստ եղեք իմպրովիզներ անելուն. դա ձեզ մոտ հրաշալի կստացվի: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու սպասվածից ավելիին կհասնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Արժե համառ լինել: Այսօր դուք շատ բանի կարող եք հասնել, բայց դա հեշտ չի լինի: Թշնամիները կարող են խառնվել ձեր գործերին, պատրաստ եղեք հակահարված հասցնել նրանց: Օրվա առաջին կեսին չեն բացառվում վեճերը: Աշխատեք ձեր տեսակետը հանգիստ պաշտպանել, պրովոկացիաներին չտրվել:
Օրվա երկրորդ կեսը թույլ կտա կենտրոնանալ նրա վրա, ինչը ձեզ հետաքրքրում է: Կարող են լուծվել կարևոր հարցերը, որոնք նախկինում անհանգստացնում էին և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Այդ ժամանակահատվածը հարմար կլինի տնային գործերի համար, որոնք ոչ հոգնեցնող կթվան, ոչ էլ ձանձրալի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: