Ջեյմս Քորդենը հեռանում է The Late Late Show-ից՝ այն ութ տարի վարելուց հետո

LOS ANGELES - OCTOBER 28: The Late Late Show with James Corden airing Wednesday, October 28, 2020, with guests Chelsea Handler and CL. (Photo by Terence Patrick/CBS via Getty Images)

Ամերիկյան The Late Late Show-ի հաղորդավար դարձած՝ բրիտանացի կատակերգու և դերասան Ջեյմս Քորդենը հայտարարել է, որ հաջորդ տարի կհեռանա աներիկյան թոք-շոուից: Նա այդ մասին հայտարարել է հինգշաբթի օրը՝ Լոս Անջելեսում CBS հեռուստառադիոցանցի շոուի ձայնագրման ժամանակ:

Հինգշաբթի ելույթ ունենալով շոուի ժամանակ, նա ասել է. «դա ամենադժվար որոշումն էր, որը ես երբևէ ստիպված եմ եղել կայացնել»:

2015 թվականի մարտի 23-ից սկսած Քորդենը վարում է The Late Late Show-ն CBS հեռուստաալիքով՝ գալով փոխարինելու հաղորդավար Քրեյգ Ֆերգյուսոնին։