Ռուս հայտնի ռեփեր Տիմատին առաջին անգամ հանրությանն է ներկայացել նոր զուգընկերուհու՝ մոդել Վալենտինա Իվանովայի հետ։ Ինչպես հաղորդում է StarHit-ը, 38-ամյա ռեփերն ընկերուհու հետ ներկա է գտնվել Ֆիլիպ Կիրկորովի հոբելյանական համերգին։
Հատկանշական է, որ նրանց ընկերակցել են նաև Տիմատիի մայրը՝ Սիմոնա Յունուսովան և դուստրը՝ Ալիսան։ Համացանցում հայտնված տեսանյութերում երևում է, որ երգչի մայրը քայլում է Իվանովայի հետ և ջերմ զրուցում։
Նշենք, որ Տիմատիի և Իվանովայի սիրավեպի մասին նորությունները տարածվել են դեռ նախորդ տարի։ Նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց սիրավեպը, սակայն բազմաթիվ ապացույցներից հետո ի վերջո հրապարակայնորեն հաստատեցին լուրերը։