Հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն ու ռոք երաժիշտ Թրևիս Բարքերը գաղտնի պսակադրությունից հետո որոշել են իրենց «մեղրամիսն» անցկացնել Իտալիայում, գրում է Daily Mail-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ 43-ամյա Քարդաշյանին և 46-ամյա Բարքերին նկատել են արևային լոգանք ընդունելիս՝ Կոմո լճի ափին:
Դատելով լուսանկարներից՝ զույգը բավականին անկաշկանդ է իրեն զգացել՝ ազատորեն ի ցույց դնելով զգացմունքները:
Նշենք, որ նրանք ոչ պաշտոնապես ամուսնացել են նախորդ ամիս Լաս Վեգասում: