Փիթ Դևիդսոնը Քիմ Քարդաշյանին և նրա երեխաներին նվիրված նոր դաջվածք է արել (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի երիտասարդ զուգընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, նոր դաջվածք է արել՝ դաջելով սիրելիի և նրա երեխաների անվան սկզբնատառերը։ Այս մասին հաղորդում է TMZ պարբերականը։

Ավելի վաղ համացանցում է հայտնվել Քիմի և Փիթի համատեղ լուսանկարը, որում էլ երկրպագուները նկատել են կատակերգուի պարանոցին արված դաջվածքը։

«Բազմաթիվ համացանցային հետախույզներ ենթադրում են, որ այդտեղ սկզբնատառեր են տեսնում, մասնավորապես՝ KNSCP, ինչը շատերին ստիպել է մտածել, որ դրանք Քիմ, Նորթ, Սենթ, Չիկագո և Փսալմ անունների սկզբնատառերն են», – գրում է պարբերականը՝ շեշտելով, որ դժվար է հստակ պարզել՝ ինչի մասին են խոսում այս տառերը, սակայն դրանք անշուշտ կարող են նշանակել այն, ինչ երկրպագուներն են ենթադրում։

Հիշեցնենք, որ սա Դևիդսոնի առաջին դաջվածքը չէ նվիրված Քիմ Քարդաշյանին։ Ավելի վաղ Քարդաշյանը զարմացրել է իր երկրպագուներին՝ բացահայտելով, որ երիտասարդը ընկերն իր անունը շիկացած երկաթով դաջել է կրծքավանդակին: