Ամենաանհավանական ամուսինն ես. Վիկտորյա Բեքհեմը շնորհավորել է Դևիդ Բեքհեմի 47-ամյակը (լուսանկարներ)

Նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը նշում է 47-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ սոցցանցերում ստանում է բազմաթիվ շնորհավորանքներ:

Մասնավորապես մարզիկի աստղային կինը՝ դիզայներ Վիկտորյա Բեքհեմը, հոբելյառին անվանել է ամենաանհավանական ամուսինը:

48-ամյա Վիկտորյան այս մասին գրել է ինստագրամյան էջում՝ կցելով Բահամյան կղզիներում արված լուսանկար. «Այնքան շատ եմ քեզ սիրում Դևիդ Բեքհեմ: Դու ամենաանհավանական ամուսինն ես, որի մասին երբևէ որևէ մեկը կարող էր երազել»: