«Ես արդեն 53 տարեկան եմ». Սալմա Հայեկը նշում է ծննդյան տոնը

Մեքսիկական արմատներով աշխարհահռչակ դերասանուհի Սալմա Հայեկը կիսվել է համարձակ ու գայթակղիչ լուսանկարով՝ ուրախացնելով իր երկրպագուներին և հայտնելով, որ այսօր նա դառնում է 53 տարեկան: Նրա ինստագրամյան հետևորդներն ապշել են՝ տեսնելով գեղեցկուհու սլացիկ ու անթերի կազմվածքը:
Դերասանուհին իր հանգստի ընթացքում մտերմացել է աֆրիկացիների հետ, որոնց փոքրիկի հետ հաճախ է լուսանկարներ հրապարակում իր միկրոբլոգում:
«Երբ գնում ես լողափ, որպեսզի զվարճանաս, և սիրահարվում ես ուրիշի երեխային»,- լուսանկարին կից կատակով նշել է դերասանուհին:
Գեղեցկուհին նաև իր հրապարակումներում նշել է, որ ադրեն 30 տարի է, ինչ աստղ է:
Նա 23 տարեկանում գլխավոր դեր է ստացել մեքսիկական հաջողակ «Թերեզա» հեռուստանովելում, որի շնորհիվ Սալման  ձեռք բերեց մեծ ճանաչում։  Հետագայում՝ 1994 թվականին, Հայեկը նկարահանվում է «Հրաշքների ծառուղի» ֆիլմում, որը ստացել է ավելի շատ մրցանակներ, քան որևէ այլ ֆիլմ մեքսիկական կինոյի պատմության ընթացքում։
Իր դերակատարման համար Հայեկը արժանացել է Մեքսիկայի գլխավոր կինոմրցանակին՝ «Արիել»-ի անվանակարգին: