Լավ կլիներ, որ ԴիԿապրիոն անհեթեթություններ դուրս տալու փոխարեն բերանը փակեր. Բրազիլիայի նախագահը՝ հոլիվուդյան աստղին

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն կարծում է, որ հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն պետք է դադարեցնի Ամազոնի հասարակածային անտառների մասին հայտարարություններ անելը։ Ամերիկացի դերասանը բազմիցս քննադատել է Բրազիլիայի կառավարությանը և Ամազոնիայում նրա նախաձեռնությունները, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԴիԿապրիոն պետք է իմանա, որ ԱՀԿ-ի (Առևտրի համաշխարհային կազմակերպության) տնօրենն ինքն է ասել, որ առանց բրազիլական ագրոբիզնեսի, աշխարհում սով կլիներ: Ուստի լավ կլիներ, որ ԴիԿապրիոն անհեթեթություններ դուրս տալու փոխարեն բերանը փակեր»,- ասել է նախագահն աջակիցների հետ շփման ժամանակ։

ԴիԿապրիոյի նախօրեին սոցցանցերում կոչ է արել բրազիլացի երիտասարդներին կազմել ընտրություններին մասնակցելու իրավունք տվող փաստաթղթեր, ինչի վերջնաժամկետը մայիսի 4-ն է: Դերասանը նշել է, որ «մոլորակի առողջությունը» կախված է հոկտեմբերին հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունների արդյունքներից։ Ի պատասխան՝ Բոլսոնարոն համաձայնել է ընտրողների բարձր մասնակցության կարևորության մասին՝ ընդգծելով, որ այդ կերպ «Բրազիլիայի ժողովուրդը կորոշի՝ արդյոք ցանկանում է պահպանել ինքնիշխանությունը Ամազոնի վրա, թե՞ ցանկանում է հայտնվել արտաքին շահերից գործող ստահակների իշխանության ներքո»: