Lիահույս եմ, որ ինձ համար ևս մեկ ամուսնություն կլինի. Քիմ Քարդաշյանը ցանկանում է 4-րդ անգամ ամուսնանալ (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ կցանկանար նորից ամուսնանալ:

«Ես հավատում եմ սիրուն, ահա թե ինչու լիահույս եմ, որ ինձ համար ևս մեկ ամուսնություն կլինի»,-ասել է 41-ամյա Քարդաշյանը The Kardashians իրապատում շոուի նոր դրվագներից մեկում:

Բազմազավակ մայրիկն իր ցանկության մասին բարձրաձայնել է մոր և երկու ընկերների հետ ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և Թրևիս Բարքերի սիրավեպը քննարկելիս:

Առաջին անգամ 19 տարեկանում ամուսնացած և ապա 3 անգամ ամուսնալուծված Քիմ Քարդաշյանը նշել է, որ «չորրորդ փորձը լավը կլինի»:

Ներկայում հեռուստաաստղը հանդիպում է երիտասարդ հումորիստ Փիթ Դևիդսոնի հետ:

Քարդաշյանի երեք ամուսնություններից ամենաերկարը եղել է  ռեփեր Քանյե Ուեսթի հետ. նախկին զույգն ամուսնացած էր 2014-ից 2021 թվականներին, և նրանց միությունից ծնվել է չորս երեխա:

New beau: Prior to her current relationship with Pete Davidson Kim walked down the aisle three times

Nearly seven years: Kim's marriage to rapper Kanye West was her longest, lasting from 2014 to 2021

Second husband: Kim's relationship with NBA star Kris Humphries was featured on Keeping Up with the Kardashians, showing their courtship, 2011 wedding, infamous 72-day marriage, and subsequent divorce

First love: Kim's first marriage came at the tender age of 19, when she married songwriter Damon Thomas