Ջասթին Բիբերը պատմել է՝ ինչ դժվարություններ է ունեցել անձնական կյանքում ամունությունից հետո

Ջասթին Բիբերն ու Հեյլի Բիբերը չեն թաքցնում, որ իրենք նույնպես ունենում են բարդություններ ամուսնական կյանքում։

Օրերս Apple Music-ին տված հարցազրույցում Ջասթին Բիբերն անդրադարձել է այդ խնդիրներին․ «Երբ ամուսնացա, ինձ համար շատ բարդ շրջան սկսվեց, քանի որ մինչ ամունությունս կարծում էի, որ այն պետք է լուծի բոլոր խնդիրներս, սակայն մի փոքր ժամանակ անց հասկացա, որ միգուցե խնդիրն իմ մեջ է և ինձնից պետք է սկսեմ ուղղելը»,- անկեղծացել է արտիտը։

Ինչպես հայտնում է երգիչը` այժմ իրենց մոտ ամենինչ լավ է: Կան վարկածներ, որ սկզբում չի ստացվել միմյանց հասկանալը, քանի որ Ջասթինն ու Հեյլին ընդամենը 2 ամիս են հանդիպել և ամուսնանալու շատ կտրուկ որոշում կայացրել։