Աստղագուշակ մայիսի 7-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին ծագած մանր-մունր տարաձայնություններին մեծ նշանակություն մի տվեք: Այդ հատվածում չեն բացառվում տհաճ զրույցները մտերիմների հետ, բայց դրանք շուտով կմոռացվեն և ոչ մի կերպ չեն անդրադառնա ձեր հարաբերությունների վրա: Կարևոր կլինի անձերին չանցնելն ու բարեհամբույր լինելը: Ձեր ուժերի սահմաններում կլինի բոլոր սուր անկյունները հարթելը:

Հավանական են լավ նորություններ: Դրանք կարող են վերաբերել ձեր աշխատանքին, բիզնեսին կամ ուսմանը: Օրը հարմար կլինի գործնական ծրագրերը քննարկելու համար: Երեկոյան հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ստանձնեք բարդ գործերը, հիշեք այն բանի մասին, ինչը երկար հետաձգել եք: Այսօր ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի: Աստղերի աջակցությամբ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողություն են կրել: Օրը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու, փչացած իրերը վերանորոգելու համար: Հավանական են հաջող գնումներ: Դուք ֆինանսական հարցերի լուծմանը մի քիչ թեթևամտորեն կմոտենաք, բայց, միևնույն է, շատ չեք ծախսի:

Երեկոն բարենպաստ կլինի ընկերների հետ հանդիպելու, մյուս մտերիմների հետ շփվելու համար: Նրանց հետ առանց դժվարության լեզու կգտնեք: Եթե հյուրեր ունենաք, բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չարժե քննարկել կարևոր հարցերը, հատկապես եթե դրանց պատճառով նախկինում շրջապատողների հետ տարաձայնություններ են եղել: Ավելի հաճելի կլինի դատարկ բաների մասին զրուցելը, գոնե՝ օրվա առաջին կեսին: Չեն բացառվում հարազատների հետ կապված լավ նորությունները: Դրանք ստանալուց հետո ձեր տրամադրությունը կլավանա:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Չծրագրված գնումներ անելուց, մեծ գումար ծախսելուց առաջ երկար մտածեք: Օրը բարենպաստ կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար: Այստեղ անպայման հաջողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք: Օրվա սկիզբը հարմար չի լինի լուրջ որոշումներ ընդունելու կամ կարևոր գործերով զբաղվելու համար: Նույնիսկ լուրջ զրույցները լավ է հետաձգեք. առավոտյան բոլորին գոհացնող լուծում գտնել չի հաջողվի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը հագեցած ու հետաքրքիր կլինի: Այն հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար. դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես հաջողության հասնել: Հավանական են հանդիպումներ հին ընկերների ու լավ ծանոթների հետ, որոնց վերջերս կարոտում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան կուզենաք փոխել, և դա ձեր ուժերի սահմաններում կլինի: Օրը հարմար կլինի վճռական գործողությունների համար, ձեզ մոտ լավ կստացվի այն, ինչը նախկինում չի հաջողվել: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, և եթե ուզենաք ինչ-որ մեկին դուր գալ, դրա համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Հնարավոր են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները. դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, զրույցի համար թեմաներ ու հետաքրքիր ընդհանուր գործեր կգտնվեն: Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարներ կբերի, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնանաք մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նոր բան մտածեք, հորինեք, ստեղծագործեք. այդ ամենն այսօր ձեզ մոտ պարզապես հրաշալի կստացվի: Այսօր առաջ եկած համարձակ գաղափարները ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս կիրագործեք: Դրանում հաճույքով կօգնեն և՛ հին ընկերները, և՛ մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել:

Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք հաճելի կլինեն, եթե ձեզ ընկերակցի մտերիմներից մեկը: Կարող եք փոքրիկ ռոմանտիկ ճամփորդություն կազմակերպել. այն հիշարժան կլինի և՛ ձեր, և՛ սիրելիի համար: Չեն բացառվում անսպասելի նվերները, անակնկալները, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտյան դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Կարևոր կլինի դրական տրամադրվելը. եթե դա ձեզ հաջողվի անել, ապա ողջ օրը հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի այնպիսի գործերով զբաղվելու համար, որոնց համար ժամանակ չէր մնում: Կարող եք ավարտել այն, ինչ շատ վաղուց էիք սկսել, և դա լուրջ ջանքեր չի պահանջի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընտանեկան գործերի և մտերիմների հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, նույնիսկ եթե վերջին շրջանում բարդ հարաբերությունների մեջ էիք: Երեկոն հարմար կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի փորձեք ամեն ինչ հասցնել ու մի անհանգստացեք, եթե ինչ-ինչ գործեր հետաձգելու անհրաժեշտություն առաջանա: Օրը հաճելի կանցնի, եթե հանգստություն պահպանեք: Փոքրիկ դժվարություններն ու թյուրիմացությունները չեն բացառվում, բայց դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա և շուտով պարզապես կմոռացվեն: Ամենալարված պահերին ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարելի է հույս դնել: Նրանց աջակցությամբ դուք ամեն ինչից արագ գլուխ կհանեք:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ արժե հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչպես գործել: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բարենպաստ կլինի հանգստանալու համար: Կարող եք շեղվել գործերից ու վերականգնել ուժերը, հետաքրքիր ու չհոգնեցնող զբաղմունք գտնել: Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը, որը կրկին դրական հույզեր կպարգևի: Անսպասելի կայցելեն ընկերներն ու հին ծանոթները: Միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

Լավ է չշտապեք գնումների հարցում: Գումարը այնպիսի բաների վրա մի ծախսեք, որոնց կարիքը չունեք, երկար մտածեք նախապես չծրագրված գործարքներ կնքելուց առաջ: Երեկոն հարմար կլինի ծրագրերը մտածելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Երկար զրույցներ մի վարեք նրանց հետ, ովքեր երբեք ձեզ հետ համաձայն չեն եղել, վատ խորհուրդները մի լսեք ու պրովոկացիաներին մի տրվեք: Կարևոր որոշումներն արժե ինքնուրույն ընդունել, քանի որ դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից: Լավ է չշտապեք այնտեղ, որտեղ խոսքը գումարին է վերաբերում: Իրավիճակից գլուխ հանելու համար ձեզ որոշ ժամանակ է պետք:

Օրվա սկիզբը արդյունավետ կանցնի, իսկ նրա երկրորդ կեսը հարմար կլինի հանգստի համար: Հետաձգեք հոգնեցնող զբաղմունքները, ժամանակ տրամադրեք տրամադրությունը բարձրացնող բաներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բավական հոգնեցնող կլինի, բայց ընդհանուր առմամբ վատ չի անցնի: Շատ բան պիտի հասցնեք, այնպես որ՝ աշխատեք ժամանակը դատարկ բաների վրա չվատնել: Արժե լուրջ ու կարևոր մի բանից սկսել: Եթե օգնության կարիք ունենաք, այդ հարցով կարող եք դիմել մտերիմներից մեկին: Նրանք ձեր կողմից կլինեն ու չեն հիասթափեցնի:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Դրանք վառ տպավորություններ կպարգևեն ու երկար կհիշվեն: Չի բացառվում՝ տանից հեռու ինֆորմացիա ստանաք, որը կօգնի որոշակիություն մտցնել մոտ ապագայի ծրագրերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շտապելու կարիք չկա: Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի ու լուրջ զրույցների համար: Ինտուիցիան կհուշի, թե դրանցից որը կարելի է հետաձգել, և այն չի սխալվի: Կարող եք անշտապ ծրագրեր կառուցել, քննարկել դրանք մտերիմների հետ: Օգտակար կլինի խորհուրդները լսելը. դրանք ձեզ կօգնեն խուսափել հակասական արարքներից:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Եթե վերադառնաք ավելի վաղ սկսած գործերին, ապա կկարողանաք արագ ավարտել դրանք, հրաշալի արդյունքի կհասնեք: Սակայն նոր բան ստանձնածներն էլ գոհ կմնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: