Օրեր առաջ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացել է արևմտյան շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ անցկացվող Met Gala ամենամյա միջոցառումը, որին երիտասարդ ընկերոջ հետ մասնակցել էր նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:
Քարդաշյանը միջոցառման կարմիր գորգին էր հայտնվել լեգենդար Մերիլին Մոնրոյի հանրահայտ զգեստով, որը նա կրել էր 1962-ին` ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու տարեդարձը շնորհավորելիս:
Met Gala-ից հետո տեղի ունեցած afterparty-ին Քիմ Քարդաշյանը կրկին կրել է Մերիլին Մոնրոյի մեկ այլ զգեստ, որով Մոնրոն ներկայացել է 1962 թվականին «Ոսկե գլոբուսի» ժամանակ, որտեղ նա ստացել է Հենրիետայի մրցանակը համաշխարհային ֆիլմերի ֆավորիտի համար:
Քիմը գրառում է կատարել, որտեղ պատմել է իր ներքին Մերիլին Մոնրոյի մասին․ «Իմ մեծագույն նպատակներից է նման կերպ ուղղորդել իմ ներքին Մոնրոյին նման երեկույթին»։