Ինչ է կատարվել Բիլի Այլիշի և Քարդի Բի-ի միջև Met Gala-ի ժամանակ

Met Gala երեկույթի ժամանակ հրապարակվել էր տեսանյութ, որից հետո համացանցը խառնվել էր իրար։ Բանն այն է, որ ռեփ երգչուհի Քարդի Բիի ելույթի ժամանակ երգչուհի Բիլի Այլիշը անցնում է նրա կողքով՝ ասելով․ «Որքան տարօրինակ է»․ տեսանյութը շատ արագ տարածում է գտել համացանցում։

Երկրպագուները համոզված էին, որ նրանց միջև թշնամություն է սկսելու, սակայն երգչուհին իր թվիթերյան էջում նշել է իրողության ավելի ճշգրիտ կողմը։

«Ես ատում եմ համացանցը, ինչու եք ամեն ինչ վերածում դրամայի: Առաջին հերթին Բիլի Այլիշի երգը առաջինն է, որ իմ երեխան լսել է, և երկրորդ Բիլին իմ փոքրիկն է»,- գրել է Քարդին` հրապարկելով Բիլիի հետ երկխոսությունը, որում երգչուհին բացատրում է, որ նկատի է ունեցել այն մարդկանց, ովքեր Քարդիի ելույթի ժամանակ նկարահանել են նրա հետույքը։