The Guardian-ը հայտնել է, թե որ երկիրն է հաղթողի ֆավորիտը «Եվրատեսիլ» մրցույթում

Պատերազմից տուժած Ուկրաինան ներկայացնող  Kalush Orchestra երաժշտական ռեփ խումբը հաջորդ շաբաթ կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթողի ֆավորիտն է։ Խմբին հաղթողի հավակնորդ է ճանաչել The Guardian–ը։

Ավանդական ֆոլկը և հիփ-հոփը միախառնող Kalush Orchestra խումբը մրցույթին ներկայացել է «Stefania» երգով, որը հիթ է դարձել։ Այն Յութուբի ալիքում 4.4 մլն դիտում ունի։

Խոսքերի հեղինակը Օլեհ Փսիուկն, ով իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ երգը նվիրված է մայրիկին․ «Սա ամենալավ բանն է, որ ես երբևէ արել եմ նրա համար. և պատերազմի բռնկումով բառերի իմաստը տարածվում է բոլոր մայրերի վրա, որոնք պաշտպանում են իրենց երեխաներին»:

Նշենք, որ Եվրատեսիլի պաշտոնական ալիքում ամենաշատ դիտում ունի Իտալիայի պատվիրակության երգը՝ 4.5 մլն։